
Իրանը վիզաների պատճառով չեղյալ է հայտարարել մասնակցությունը Լոնդոնի նավթի համաժողովին

Իրանի ներկայացուցիչները չեղյալ են հայտարարել օտարերկրյա ներդրողների հետ նավթային ոլորտի հետ համաժողովի աշխատանքը վիզաների ստացման խնդիրների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NIOC նավթային ընկերության ղեկավարի տեղակալ Ալի Կարդորին:
«Լոնդոնի համաժողովը չեղյալ է հայտարարվել մեզ համար, քանի որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի կարող այցագրեր տրամադրել իրանական ընկերությունների ներկայացուցիչներին»,- հայտնել է նա:
Կարդորի խոսքով՝ պատվիրակները վիզաներ կձևակերպեն երրորդ երկրի միջոցով: Նա նաև նշել է, որ նավթային պայմանագրերի թենդերներին մայիսին կհրավիրվեն օտարերկրյա ընկերություններ: