S&P-ն իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը` մինչև «աղբային» մակարդակի
Միջազգային վարկանշային Standard & Рoor’s գործակալությունը երեկ իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով՝ BBB-ից՝ ներդրումային մակարդակի վերջին աստիճանից մինչև «աղբային» BB+ մակարդակ՝ նավթի գների անկման ֆոնին։
S&P-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա վարկային վարկանիշների առաջին իջեցումն է Ադրբեջանի վարկանշային ողջ պատմության ընթացքում: Վարկանիշի փոփոխության կանխատեսումը «կայուն» է:
Երկրի կարճաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով նվազել են՝ A-3-ից հասնելով B-ի: «Նավթի գները շարունակել են նվազել վերջին մի քանի ամիսներին, ու մենք հիմա ակնկալում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ֆիքսի բյուջեի դեֆիցիտ մինչև 2018 թվականի վերջը: Մեր կարծիքով՝ ներկայիս ռիսկերն ուժեղանում են, ընդ որում, Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջազգային պահուստները երկու երրորդով կրճատվել են 2014թ. կեսի պիկային մակարդակից հետո»,- բացատրել են S&P-ում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը հաշվարկում է ՀԲ-ից ստանալ 1 մլրդ դոլարի վարկ, ԱՄՀ-ից՝ 3 մլրդ դոլար, գրում է Interfax-ը:
Այդ պարագայում Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որը վարկեր կստանա այդ կազմակերպություններից նավթի գնանկումից տուժած երկրների օգնության արտակարգ փաթեթներից: