Բաժիններ՝

Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում ԴԱԻՇ-ի ռմբակոծություններին

Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվելիք ավիահարվածներին: Նման որոշման, դիտարկելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիմումները, հանգել է իշխող կոալիցիան հունվարի 29-ին Հաագայում:
Պլանավորված են առաջին հերթին՝ հարվածները Սիրիայի արևելքում, որի նպատակն է՝ խափանել ԴԱԻՇ-ի զինյալներ հաղորդակցությունը Իրաքի տարածքում խմբավորման անդամների հետ:

Հոլանդիայի պաշտպանության նախարար Յանինե Հեննիս-Պլասսարտն ընդգծել է, որ հաջողությունները, որ կոալիցիան գրանցում է Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, կարող է զրոյական դառնալ այն մշտական աջակցության պայմաններում, որ ահաբեկիչները ստանում են Սիրիայից:

Նիդեռլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսն իր հերթին՝ հայտարարել է. «մենք համոզված ենք, որ միայն համատեղ ջանքերով Իրաքում ու Սիրիայում կկարողանանք վերականգնել կայունությունը տարածաշրջանում»:

Նիդեռլանդները 2014-ից մասնակցում է հակաահաբեկչական ռազմական կոալիցիային Իրաքի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս