
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի»՝ որպես լավագույն ֆիլմ

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
39-ամյա Մելիքյանի ֆիլմը կինոնովելների հավաքածու է, որն ավելի վաղ արժանացել էր Գրան պրիի «Կինոտավր» փառատոնի ժամանակ:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ստանիսլավ Գովորուխինը՝ «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ Աննա Մելիքյանը հանդիպում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիիլ Խաչատուրովի հետ: Դեկտեմբերի 3-ին զույգը միասին հայտնվել էր Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերային: Հայտնի է, որ 44-ամյա օլիգարխն է հովանավորել իր նոր սիրեցյալի ֆիլմը: