Վուդի Ալենի նոր ֆիլմը ներկայացնում է մի երիտասարդի պատմություն, որը 1930-ականներին Հոլիվուդ է ուղեւորվում կինոարտադրությանը հաղորդակից դառնալու հույսով: Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Սթյուարտը, Ջեսի Այզենբերգը եւ Սթիվ Քերելը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ֆրանսիական «We Demain» ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Ըստ վարկանշային սանդղակի՝ առաջին տեղում Հայաստանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է: Տասնյակում ընդգրկված են այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են Սիլիկոնային հովտի «AltSchool»-ը, Տոկիոյի «Fuji Kindergarten»-ը, «Steve Jobs Schools»-ը:
Մարտի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված Էդուարդ Թորոսյանին:
Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են ու խաղաղության և համաձայնության մեջ են ապրում երկար տարիներ: Մենք, թեև մրցակիցներ ենք որոշ հարցերում, սակայն ընդհանուր առմամբ հաջողությամբ համագործակցում ենք գյուղատնտեսության բազմաթիվ ոլորտներում:
Վարդենյաց լեռնանցքում մարտի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ:
Մարտի 29-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 8-րդ փողոցում այրվում է սեփական տուն:
Գերմանական Hohenwutzen-ում՝ լեհական սահմանի մոտ, հրավառության խանութում պայթյուն է որոտացել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Աբովյան քաղաքի բնակչուհի, 1967 թ. ծնված Մանյա Պ.-ին:
Բելգիայի իշխանությունները մի շարք սխալներ են թույլ տվել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի ու մետրոյի «Մաալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունների նախօրեին ու դրանից հետո, խոստովանել է Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը:
«Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ համատեղ ուժերով ադրբեջանական ագրեսիան կանխելու պահանջով, ապա, գոնե քաղաքական մակարդակում որոշակի աջակցություն կստանա»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում զինված միջադեպի ժամանակ Կնյազ Ղազարյանի սպանության, եղբոր՝ Գագիկ Ղազարյանի նկատմամբ սպանության փորձի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է Ղազարյան եղբայրների ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
Եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռն առևանգած տղամարդը կալանավորվել է Կիպրոսի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից Լառնակայի օդանավակայանում, հայտնում է Կիպրոսի արտգործնախարարությունը:
Մարտի 29-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Օպել B» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից։
«Մենք այնտեղ կարողացել ենք տեղ հասցնել այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները Եվրանեսթում չեն քննարկվում, դրա համար կա առանձին ձևաչափ, որը մենք ընդունում ենք: Մենք պայմանավորվել ենք, որ որևէ ձևակերպում, որը կվնասի կամ կխաթարի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը, այլևս Եվրանեսթում քննարկման թեմա չի դառնալու: Սա մեր գլխավոր նպատակներից մեկն էր, և հաջողություն է, որ այդ գիտակցումը եղավ մեր գործընկերների մոտ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Բրյուսելի Մոլենբեկի կոմունայում բնակվող հարյուրավոր երիտասարդ արաբներ SMS-հաղորդագրություններ են ստացել՝ «արեւմտականների դեմ պայքարելու» կոչով: Այս մասին տեղեկացնում է EUobserver տեղական էլեկտրոնային պորտալը:
Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ կողմ ենք, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Մենք դեմ ենք, որպեսզի Եվրանեսթն աշխատի կիսատ ձևաչափով: Մենք դեմ ենք այն շանտաժային գործողություններին, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է Եվրախորհրդարանի դեմ»,- ասաց նա:
Ավելին՝ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող էր ավելի վատ էր լինել, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հեշտացել է գործարարների ու հայկական ապրանքների մուտքը ռուսական, ինչպես նաև եվրասիական շուկա:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այսօր առևանգած եգիպտական А320 ինքնաթիռի օդաչուներից մեկը կարողացել է փախչել խցիկի պատուհանի միջով, հայտնում է RIA Novosti-ն:
Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունն ու ՆԳՆ-ն որոշում են կայացրել երկրի բոլոր օդանավակայաններում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ, հայտնում է TASS-ը:
Սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգը:
Մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Մարտի 29-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, որը գտնվում է Լառնակայի օդանավակայանում, հայտնում են ԶԼՄ-ները:
Բելգիայի խորհրդարանը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ մինչև առավելագույն մակարդակ, կապված Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Արկտիկայում սառցածածկույթի մակերեսն անցյալ ձմեռ նվազել է մինչեւ ռեկորդային նվազագույնը: Այս եզակացությանն են հանգել Երկրագնդի ձյունե եւ սառցե ծածկույթի ուսումնասիրման ազգային կենտրոնի ամերիկացի գիտնականները
Բրյուսելի մետրոյում պայթյուն կազմակերպած ահաբեկիչ Խալիդ Բաքրաուին կեղծ փաստաթղթերով ներկայացել է որպես Իտալիայի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ՝ մարոկոյացի Իբրահիմ Մաառուֆի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը։