
Զվարթնոցում ավտոմեքենա է այրվել
Մարտի 29-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Օպել B» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.47-ին, մարվել՝ 11.56-ին: Ամբողջությամբ այրվել է Խ. Զ.-ին պատկանող «Օպել B» մակնիշի 34 AD 948 պետհամարանիշով ավտոմեքենան: