Ռուսաստանն ու Թուրքիան իրարից չեն հրաժարվի. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են ու խաղաղության և համաձայնության մեջ են ապրում երկար տարիներ: Մենք, թեև մրցակիցներ ենք որոշ հարցերում, սակայն ընդհանուր առմամբ հաջողությամբ համագործակցում ենք գյուղատնտեսության բազմաթիվ ոլորտներում:
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Իզմիր ռուս զինվորականների խմբի կայանալիք այցը:
«Թուրքիան ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի հետ կատարվածի առնչությամբ և հանդես է գալիս լարվածության նվազման ու հարաբերությունների նորմալացման օգտին: Ո´չ Թուրքիան, ո´չ Ռուսաստանը չեն հրաժարվի իրարից: Կողմերից ոչ մեկը չի գնա հարաբերությունների խզման ինքնաթիռի հետ կապված ճգնաժամի պատճառով:
Փետրվարի 2-5-ը մենք չենք թույլատրել ռուսական ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել մեր տարածքում՝ կապված այն բանի հետ, որ չեն եղել թռիչքների կոնկրետ երթուղիները: Հիմա կգան ռուս զինվորականները, ու կողմերի միջև բանակցություններից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Նուման Քուրթուլմուշը: