Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:
Կատարը Դուբայի փորձով հայտարարել է զանգվածային սպառավաճառքների, հյուրանոցների զեղչերի եւ զվարճանքների մեկամսյա փառատոն սկսելու մասին՝ տեղական շուկան աշխուժացնելու համար, որը լճացել է հարեւան երկրների տնտեսական շրջափակման պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։
ԱՄՆ-ի կառավարության բնականոն աշխատանքը, որն ընդհատվել է՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար ծախսերի, իշխանության համերկրային մարմինների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն ստորագրելուց նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու պատճառով, չի վերականգվի առնվազն մինչեւ դեկտեմբերի 27-ը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն անհաջող ավարտեց ելույթները իսպանական մրցաշարում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սուրբծննդյան ուղերձով դիմել է զինծառայողներին եւ նրանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գոլն օգնել է ակումբին հաղթանակ տոնել:
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը դեկտեմբերի 24-ի առավոտվա դությամբ հասել է 281-ի, տուժածների թիվը գերազանցել է հազարը:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երուսաղեմի աստվածաշնչյան երկրների թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն հնությունների կողոպտիչներից փրկված արժեքավոր հնագիտական գտածոներ:
Մադրիդի Պրադո ազգային թանգարանը ձեռք է բերել իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828 թթ.) նամակը, որը նա գրել էր իր մտերիմ ընկերոջը՝ արագոնցի ունեւոր կոմերսանտ Մարտին Սարատերին (1747-1803 թթ.):
Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը:
Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։
Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի եւս 202 տարի:
Ճանապարհով քայլող կին: Մարդիկ, ովքեր լուսանկարում առաջինը կնոջն են տեսնում, հետաքրքրված են ամենով, ինչ իսկապես կարևոր է կյանքում՝ բարություն, բարեհոգություն, անկեղծ սեր մտերիմների հանդեպ: Այնքան եք խորասուզվել մյուսների պահանջների մեջ, որ որոշ դեպքերում դրանք դիտարկում եք՝ որպես սեփականը:
Ուժեղ և անկախ կինը միշտ անկեղծ կլինի ձեզ հետ, երբ գործը հասնի իր պահանջմունքներին: Այնպես որ, դուք պետք է վստահ լինեք, որ լիովին պատրաստ եք դրան:
Ոսկե խոզուկը՝ 2019թ. խորհհրդանիշը, ընտանեկան կենդանի է։ Դրա համար էլ մեզնից շատերը կկարողանան ներդաշնակել իրենց հարաբերությունները նոր տարում։ Նրանք, ովքեր արդեն ամուսնության մեջ են գտնվում, հաջողությամբ կհաղթահարեն բոլոր ճգնաժամերն ու թյուրիմացություններն ու կամրապնդեն իրենց հարաբերությունները։ Իսկ նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, 2019թ. կկարողանան վերջապես գտնել ընտանեկան երջանկությունը։ Այս մասին տեղեկացնում է newsyou.info-ն։ Հարսանիքի հավանականությունը 2019թ. հատկապես […]
Գազերի առաջացումը բնական գործընթաց է, սակայն մետեորիզմը կարող է լրջորեն ազդել կյանքի որակի վրա՝ ցավի և անհարմարության պատճառ դառնալով: Headinsider.net-ի հաղորդմամբ` մետեորիզմի պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ:
Կարլ Լագերֆելդը նորաձևության ժամանակակից աշխարհի խոշորագույն դեմքերից է: Այդ պատճառով էլ մեզ համար, անկասկած, հետաքրքիր կլինեն նորաձևության տիտանի մի քանի խորհուրդներն այն մասին, թե ինչպես նորաձև, ոճային ու ժամանակակից տեսք ունենալ:
21.06.2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են։
Ռուսաստանի Դաշնության տարածքում շուրջ 2 միլիոն միգրանտ է գտնվում անօրինականորեն:
«Չեմ հասկանում՝ ինչ-որ մանկամիտ քայլեր են իրականացնում, բացահայտ սպասում են, որ այդ շենքը քանդվի, այժմ ինչ-որ մարդկանց են փնտրում, որ հետո ասեն՝ ա′յ, իրենք են մեղավոր»,- նշեց Տ. Հեքեքյանը։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով նախարարությունների թվի կրճատմանը, ասաց, որ խնդիրը նախարարությունները կրճատելը կամ ավելացնելը չէ, այն շատ պարզունակ է, քանի որ կառավարության կառուցվածքը պետք է ծառայի երկրի զարգացմանը։
«Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախին՝ որպես հարցի կարգավորման ինքնուրույն սուբյեկտի, հանի բանակցություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։