Բաժիններ՝

Ով է 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտը և որքան գումար է նա վաստակել հյուրախաղերից

Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը: Այդ մասին հայտնել է Pollstar հրատարակությունը:

Համաշխարհային շրջագայության ընթացքում երաժիշտը հաջակցություն Divide ալբոմի 94 համերգ է անցկացրել 53 քաղաքներում: Նա վաստակել է 432 մլն դոլար, իսկ նրա ելույթներին ներկա լինելու համար վաճառվել է 4,8 մլն տոմս:

Երկրորդ տեղում հայտնվել է Թեյլոր Սվիֆթը, որին Reputation շրջագայությունն ավելի քան 345 մլն դոլար է բերել: Տարվա հարյուր ամենաշահութաբեր համաշխարհային շրջագայությունները կազմակերպիչներին ու երաժիշտներին բերել են ընդհանուր առմամբ 5,6 մլրդ դոլար: Ընդ որում՝ Շիրանի եւ Սվիֆթի՝ հյուրախաղերից ստացված ընդհանուր եկամուտները կազմել են այդ գումարի 14 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցրել են Jay-Z-ը եւ Բեյոնսեն: Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում On the Run II հյուրախաղերի ընթացքում նրանք ելույթ են ունեցել 49 հարթակներում եւ ստացել 254,1 մլն դոլար:

Վարկանիշում նաեւ տեղ են գտել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Pink-ը, Բրունո Մարսը, Eagles-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռոջեր Ուոթերսը, U2-ը եւ Rolling Stones-ը: Մայիսին Էդ Շիրանը Billboard Music Awards 2018 մրցանակն է ստացել որպես տարվա լավագույն կատարող: Ընդամենը երգիչն անվանակարգվել էր 15 պարգեւների եւ ստացել դրանցից վեցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս