Վիտալի Բալասանյանն ընդդիմությունից իշխանության «ժառանգո՞րդ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։

Նա առաջիկա օրերին կոնսուլտացիաներ է սկսելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների հետ։ Մասնակցել է Արցախի 2012թ․ նախագահական, ապա 2015թ․ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիրի կարգավիճակում։

Չի բացառվում, որ այս անգամ դառնա գործող իշխանության «ժառանգորդը»։ Արդեն իսկ պայքարի մեջ են մտել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով համարվում է ՀՀ իշխանությունների ֆավորիտը, ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանը, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների փուլ է սկսել՝ ոչ հրապարակային, ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում դեպքում սահմանադրական արգելք կա՝ 10 տարվա մշտական բնակության ցենզը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728