Բաժիններ՝

Coca-Cola-ն նոր համ կունենա

Coca-Cola ընկերությունը տասնամյակի ընթացքում առաջին անգամ գործարկում է նոր ըմպելիքի արտադրություն, որը նարնջի եւ վանիլի համ կունենա: Այս մասին ասված է կորպորացիայի մամուլի տեղեկագրում:

Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ին՝ երկու տարբերակով՝ շաքարով եւ առանց շաքարի: Ըստ որում նշվում է, որ դա տասը տարվա ընթացքում առաջին համալրումն է ըմպելիքի համերի շարքում. 1985 թվականին հայտնվեց Coca-Cola՝ բալի համով, իսկ 2007-ին՝ վանիլի համով:

«Մենք ցանկացել ենք վերադարձնել դրական հիշողություններն ամռան անհոգ օրերի մասին»,- նոր ըմպելիքի հայտնվելը բացատրել է ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728