
Մահացած 34-ամյա զինծառայողը մանկատանն է մեծացել. ամիսներ առաջ էր վերադարձել ԶՈՒ

ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոտայք գյուղի վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը:
Նա նշեց, որ զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր, սակայն բնակվում էր Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում:
NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: