
NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերը, որը նկարահանել է Curiosity մարսագնացը

NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել է ամերիկյան Curiosity մարսագնացը: Այդ մասին հայտնել է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:
Նշվում Է, որ մարսագնացն իջել է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում է Էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը:
Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել է դեկտեմբերի 19-ին:
Curiosity-ն 2012 թվականին վայրէջք է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երեւում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: