Եվրոն եվրոգոտու երկրների տնտեսությունների հավասարեցման միջոց չդարձավ. Եվրահանձնաժողով
Եվրոպական միասնական արժույթը չդարձավ եվրոգոտու պետությունների տնտեսությունների հավասարեցման միջոց, ընդհակառակը, վերջին ճգնաժամի հետեւանքով եվրոգոտու հարուստ եւ աղքատ երկրների միջեւ խզումը մեծացավ: Դա խոստովանել է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին՝ Եվրախմբի՝ եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի՝ փետրվարի 11-ի նիստից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Եվրոյի գոտին, ինչպես այն մտածված է, չհանգեցրեց իր պետությունների տնտեսական զարգացման ավտոմատ հավասարեցման: Ընդհակառակը, վերջին ճգնաժամի ժամանակից ի վեր մենք տեսնում ենք, որ առավել հարուստ եւ աղքատ պետությունների միջեւ խզումը սոսկ մեծանում է, եւ դա էպոպուլիստական կուսակցությունների աճող եվրաագրեսիվության գլխավոր պատճառը»,- նշել է նա:
2008 – 2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ 2010 – 2014 թվականներին դրան հետեւած եվրոյի գոտու սուվերեն պարտքի ճգնաժամի տարիներին եվրոյի գոտու երկրների պետական պատքի մակարդակն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 2007 թվականի միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 64,9 տոկոսից մինչեւ միագումար ՀՆԱ-ի 91,9 տոկոսը 2017 թվականին: Միեւնույն ժամանակ Միության հարավային երկրների պարտքի մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով բազմակի գերազանցում է հյուսիսային պետությունների պարտքի մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: