«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:
«Յուվենթուսի» հարձակվող Մոյզե Քինի և թուրինյան ակումբի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի գործակալ Մինո Ռայոլան կիսվել է իտալական Սերիա Ա-ի 30-րդ տուրում «Կալյարիի» (2:0) հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին կարծիքով:
Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության եւ միասեռական կապերի համար:
«Այս մասնատված վիճակն է, որ ինձ դժգոհություն ու ցավ է պատճառում, ես նկատում եմ, որ հերոսներին բաժանում են մարզերի ու մայրաքաղաքի միջև։ Ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ բոլորը նույն գաղափարի համար են զոհվել, մեկին՝ շատ, մեկին՝ քիչ կամ ոչինչ, ինչպե՞ս կարելի է։ Լավ է, որ գոնե կան անհատներ, որոնք հիշում են մեր տղաների անունները»։
Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հայտարարել է, որ ստեղծվել է Boeing 737 MAX ինքնաթիռների համակարգերի արդիականացման նկատմամբ վերահսկողության համատեղ հանձնախումբ:
Հայաստանում սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 7-ին:
Նա նաև տեղեկացրեց, որ Քոչարյանը կալանավայրում կարդում է և երեկ ավարտել է Ֆրենսիս Ֆոկոյամայի «Այդենթիթի» գիրքը և սկսել է կարդալ Սայմոն Սայենսի «Լիդերշիփ» գիրքը։
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը:
Վրաստանն առաջարկում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելի ակտիվորեն օգտագործել իր ռազմական ենթակառուցվածքը զորավարժություններ անցկացնելու համար:
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» պարտվեց «Էմպոլիին» (1:2):
ՆԱՏՕ-ն կշարունակի ուժի միջոցով խաղաղության հասնել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ մրցակցության ներկայիս դարաշրջանում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքրիկ հուշում՝ յուրաքանչյուր ոք կեղծանվամբ կամ անանուն հանդես գալու իրավունք ունի»։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է. այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին:
Սպաների ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը, զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով ապրիլի 2-ից 5-ը 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է ուղղումների նախագիծը Եվրամիության (ԵՄ) Գազի դիրեկտիվում, որը Բրյուսելին թույլ կտա ընդլայնել ծովային գազատարների, մասնավորապես, «Հյուսիսային հոսք -2»-ի վերահսկողության հնարավորությունները:
Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N221-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը:
««Ազգային անվտանգությունն» աբստրակտ արտահայտություն է, դա ևս պիտի հստակ ձևակերպած լինի Քրեական օրենսգրքով, սահմանվի մեկ առ մեկ, թե այդ ո՞ր դեպքերն են, որ իսկապես ազգային անվտանգությանը սպառնում են, և դա պիտի այնպես գրվի, այնքան կոնկրետ, որ որևէ պարագայում չվնասի ժողովրդավարական երկրում խոսքի ազատության պաշտպանվածության սկզբունքին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին, նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:
Կայացան Chess.com շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները:
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը։