Բաժիններ՝

«Յուվենթուսը» կարող է կիրակի չեմպիոն դառնալ

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» պարտվեց «Էմպոլիին» (1:2): Ինչպես գրում է Opta-ն՝ այս պարտության շնորհիվ Սերիա Ա-ի առաջատար «Յուվենթուսն» առաջ է անցնում երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» 18 միավորով: Իտալիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ առաջատարը միավորների այսքան մեծ կտրվածքով առաջ է անցնում:

«Յուվենթուսն» առաջիկա տուրում կարող է չեմպիոն հռչակվել, եթե շաբաթօրյա խաղում հաղթի «Միլանին», իսկ «Նապոլին» կիրակի տանը պարտվի «Ջենովային»: Այդպիսով, «Յուվեն» առաջ կանցնի 21 միավորով: Հենց այդքան կկարողանա հավաքել «Նապոլին», եթե հաղթի մնացած 7 խաղերը, սակայն դա այլևս թույլ չի տա «Նապոլիին» առաջ անցնել թուրինցիներից, քանի որ անձնական հանդիպումներում թիմը երկու պարտություն է կրել:

Դեռևս ոչ մի անգամ Իտալիայի չեմպիոնը չի հստակեցվել ավելի վաղ, քան մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս