![](/banners/BeFunky-design.jpg)
««Լիվերպուլ»-ի դեմ խաղում որոշիչ կարող է լինել առաջին 15 րոպեն». Վալվերդե
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/Valverde.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Լիվերպուլ» խաղում որոշիչ կարող են լինել խաղակեսերի առաջին 15 րոպեները:
««Լիվերպուլ»-ի հարձակման գիծը շատ արագ է և մենք պետք է այնպես անենք, որ կիսապաշտպանությունից գնդակը չհասնի հարձակման գծին: Երկու խաղակեսերի մեկնարկային 15 րոպեներն որոշիչ կարող են լինել: «Լիվերպուլ»-ն ուժեղ թիմ է, որը մեծ ճնշում է գործադրում մրցակցի վրա»,- ասել է Վալվերդեն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Լիվերպուլ»-ը մայիսի 1-ին կհյուրընկալվի «Բարսելոնա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: