«Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:

Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:

Ավելին, այսօրվա որոշ պսևդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի 1-ին Փաշինյանի թեկնածությանը, Հանրապետականն էր:
Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ. Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»:

https://www.facebook.com/333386077462494/photos/a.342608013206967/424291485038619/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031