Բաժիններ՝

Մայիսը լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների ամիս. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին:

«Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս»,-այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Նա նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Նախարարությունը հատկապես կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։

«Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»,-նշել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031