
Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ընկերությունների շահերն Իրանում

Չինաստանը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ: Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ, որոնք տանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության էսկալացմանը»,- ասել է Գեն Շուանը ճեպազրույցում:
Նա նաեւ ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ընկերությունների շահերն Իրանում: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի անդամ երկրներին հինգ նամակ է ուղարկել իր պարտավորությունների մի մասը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: