
Հարավաֆրիկյան Հանրապետությունում համընդհանուր ընտրություններ են անցկացվում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 8-ին համընդհանուր ընտրություններ են անցկացվում: Այդ մասին ասված է երկրի ընտրական հանձնաժողովի կայքում:
Ինչպես նշում է SABC News հեռուստաալիքը, համընդհանուր ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվում են խորհրդարանը եւ ազգային կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, ՀԱՀ-ում անցկացվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
Ընդ որում՝ ընտրողները քվեարկում են ոչ թե առանձին թեկնածուի, այլ քաղաքական կուսակցության օգտին: Ընտրություններում հաղթանակ տարած կուսակցությունն այնուհետեւ իր առաջնորդին նշանակում է երկրի նախագահ: Բացի նոր կառավարության եւ խորհրդարանի ընտրություններից, երկրում նաեւ անցկացվում են նահանգային ընտրություններ:
Ընդամենը երկրում աշխատելու են գրեթե 23 հազար ընտրատեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: