Մայիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա Սարիբեկ Զաքոյանին, ինչից հետո վերջինս կրկին վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. Սարիբեկ Զաքոյանը տեղում մահացել է:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը:
Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել, և ճանաչել ծնողներին:
Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով ազգությամբ հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը։
Հայաստանի որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:
Լյուքսեմբուգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հանդիպումը։
Կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը:
Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում:
Մայիսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա Անդրանիկ Ավագումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առեւտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր էին:
Այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոս, կապիտան Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան։
Այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։
Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերջնագրին այն մասին, որ «միջուկային գործարքի» երաշխավոր երկրները պետք է 60 օրվա ընթացքում կատարեն Իսլամական Հանրապետության հանդեպ իրենց պարտավորությունները, չի վերաբերում Ռուսաստանին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում:
Մայիսի 13-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։
Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով:
Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով։
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը:
Մայիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հայտնվել է ներքին գործերի նախրար Գիրոգի Գախարիայի կիսանդրին: Այն տեղադրել են ակտիվիստները: Կիսանդրու վրա կա կարմիր կոճակ. սեղմելու դեպքում նախարարը ներողության խոսքեր է հնչեցնում:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: