Բաժիններ՝

Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել է «Եվրատեսիլ-2019»-ը

Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով։

«Եվրատեսիլ-2019»-ը պաշտոնապես մեկնարկեց «նարնջագույն ուղեգորգի» ավանդական արարողությամբ»,- իր կայքում նշում է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու է ստուգատեսի համար:

Կիրակի Թել Ավիվի առափնյակի հարավային մասում՝ Չառզ Կլորի զբոսայգում բացվել է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ դա ամենամեծ համանման համալիրն է, որն ստեղծվել է մրցույթի անցկացման ողջ ժամանակաշրջանում: 6 հեկտար տարածքում տեղավորվել է պաշտոնական ֆան-գոտին: Այնտեղ գտնվում են ելույթների հեռարձակման համար նախատեսված չորս վիթխարի էկրան, 100 մետր երկարությամբ բար եւ 85 գաստրոնոմիական վրան, որտեղ կառաջարկվեն զանազան կերակրատեսակներ:

«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս