Բաժիններ՝

Դիվանագիտական սկանդալ՝ թուրք դեսպանի մասնակցությամբ

Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ  Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հրավիրյալների մեջ է եղել նաև Օրհան Քըլըչը, որը թուրքական կայքի պնդմամբ՝ գյուլենական դպրոցի տնօրենն է եղել։ Դահլիճը լքելուց առաջ թուրք դեսպանն ասել է.

«Մենք ձեր երկրում 35մլն դոլարի ներդրում ենք անում, իսկ դուք մեզ նրանց հետ միևնույն սեղանի շուրջ եք նստացնում։ Դուք ինչպե՞ս եք այստեղ հրավիրել ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցչին։ Եվ սա անում եք ռամադանի ժամանա՞կ։

Ասեմ ձեզ, որ  դուք պետք է ընտրեք, կամ Թուրքիան, կամ ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մարդը մահմեդական էլ չէ։ Ես այս մասին կզեկուցեմ նախագահին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031