
«ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ». Մոգերինի

Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ:
Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել է ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին: Նա նաեւ հավաստել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները մայիսի 13-ին առանձին նիստ կանցկացնեն Իրանի շուրջ:
«ԵՄ-ի խորհրդի շրջանակում ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ներառյալ Իրանի խնդրով ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), կքննարկեն, թե ինչպես ավելի լավ ապահովել ԳՀՀԾ-ի կատարմանն աջակցության շարունակումը: Թեեւ մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի շուրջ, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու եւ ոչ դյուրին տարածաշրջանում լարվածության սաստկացումից խուսափելու միակ եղանակն է»,-հայտարարել է Մոգերինին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մայիսի 13-ին՝ օրվա առաջին կեսին, մի քանի ժամով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը մտադիր է ԵՄ-ի երկրների հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: