ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են»:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ արձակել։ Շատերը հավատում են դրան, չնայած նրան, որ ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ու Փաշինյանը Բակո Սահակյանի հետ խոսել է երաշխավորագիր տալու կապակցությամբ և այլն։ Սակայն միֆերը շարունակվում են։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանից մեկնել է ԱԱԾ, որտեղից քիչ անց ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը։
««hayeli.am» կայքը այսօր առավոտյան լուր է հրապարակել այն մասին, թե Գառնիկ Իսագուլյանը հեռախոսազանգեր է ստացել, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին: Չնայած այն փաստին, որ հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ առնչություն ունեցող որևէ մեկի և առհասարակ որևէ կոնկրետ անձի վերաբերյալ որևէ տվյալ չկա, նյութի վերնագրում, ըստ էության, մատներից հոտ քաշելով, նշվել է, թե «Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին»:
Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում մայիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 160 շենք, 476 մարդ հայտնվել է աղետի գոտում:
Երևանի Ավան և Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում ընթանում է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանք ընտրելու մասին հարցի քննությունը։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.
Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կապանում ապրող՝ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը:
Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցները այս պահին գտնվում են ԱԱԾ-ի մոտ, որտեղից քիչ անց ազատ է արձակվելու Ռոբերտ Քոչարյանը: Այնտեղ են նաև Ռ. Քոչարյանի փաստաբանները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշվեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան էր երեկ նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա դատարանի որոշումից հետո դուրս եկավ Ռ. Քոչարյանի աջակիցների մոտ և շնորհակալություն էր հայտնում նրանց աջակցության համար:
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Լրագրողները կուսակցության նախագահ Վահան Բաբայանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք միանալու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած նոր ընդդիմադիր թևին, երբ ստեղծվի, նա պատասխանեց.
Չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Եվրամիության՝ կրակը դադարեցնելու մասին կոչերին, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններում մարտերը շարունակվում են Լիբիայի ազգային բանակի բարձրաստիճան պաշտոնյա Խալիֆ Խաֆթարայի դեմ:
Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի և հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:
Հաջորդ հարցին՝ արդարացնո՞ւմ է Գասպարիի նկատմամբ բռնությունը՝ անկախ այն հանգամանքից, ի՞նքն է դրա հեղինակը, թե՞ ոչ, Արմեն Թավադյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ արդարացնեմ, եթե բազմաթիվ մարդիկ կան այս երկրում, որոնք որոշել են, որ իրենք կարող են դատավոր կամ արդարացնող լինել, ես այդ շարքից չեմ։ Ես մարդ եմ, որն ապրում է իր համար՝ հարգելով օրենքներն ու իր կողքի մարդկանց, երբեք չեմ սադրում, եթե ինչ-որ բան էլ չի ստացվում՝ ներողություն եմ խնդրում»:
Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ իրավիճակը լարված է: Ոստիկանությունը քիչ առաջ կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին և նրա դեմ ակցիա իրականացնողներին չխախտել ոստիկանական պատնեշը: Ոստիկանությունը հայտարարեց, որ տարածքը մանրամասն տեսագրվում է և բոլոր նրանք, ովքեր կխախտեն կարգը՝ կձերբակալվեն:
Քիչ առաջ Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ եկավ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եկել է աջակցելու Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ինդոնեզիայի Յավա կղզուց հարավ ընկած շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ նահանգում պայթյունի հետևանքով հինգ երեխա մահացել է, 20 մարդ վնասվածքներ են ստացել:
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնուամենայնիվ հավատարիմ է այն թեզին, թե հեղափոխությունը գերակա է Արցախյանի հերոսամարտի նկատմամբ։