
Լարված իրավիճակ դատարանի մոտ. ոստիկանությունը հանդես եկավ կոչով

Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ իրավիճակը լարված է: Ոստիկանությունը քիչ առաջ կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին և նրա դեմ ակցիա իրականացնողներին չխախտել ոստիկանական պատնեշը: Ոստիկանությունը հայտարարեց, որ տարածքը մանրամասն տեսագրվում է և բոլոր նրանք, ովքեր կխախտեն կարգը՝ կձերբակալվեն:
Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:
Քիչ առաջ դատարանի մոտ ժամանեցին նաև մեծ թվով կարմիր բերետավորներ: