ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանություններն ի կատար են ածել մահվան դատավճիռը սերիական մարդասպան Ռոբերտ «Բոբբի» Ջո Լոնգի նկատմամբ, որն իրեն մեղավոր է ճանաչել 1984 թականին ութ կանանց նկատմամբ դատաստան տեսնելու մեջ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը խոսել է իր ապագայի և մադրիդյան ակումբի մասին՝ հաջորդ մրցաշրջանում:
Ժանգաջուր` մաքուր ջրի փոխարեն: Ախուրյանի բժշկական կենտրոնում 20 տարի շարունակ կեղտոտ ջուր է հոսել:
«Ասում են՝ այդ փաթեթն ուղարկել են Կառավարություն, լավ են արել, որ ուղարկել են, ուզում են՝ Սպիտակ տուն, Եվրամիություն կամ այլ տեղ ուղարկեն, բայց մենք պետք է ստանանք նախագծի հաստատման պատասխանը։ Կառավարությանը մեկ ամիս առաջ նամակ ենք գրել, բայց պատասխան չկա»։
Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ, թե որ դեպքերում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձում տարածել անձի դրամական միջոցների վրա։
Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին:
«Չելսին» դեռ չի որոշել՝ արդյո՞ք արժե մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Փորձագետը առանց մի վայրկյան վարանելու կարող է պիտակել այս կամ այն պետություն ավտորիտար՝առանց ձեռքի տակ ունենալու հստակ չափանիշներ:
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածու է համարվում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն:
Հարցին, թե պարոն Օրբելյանի հետ հանդիպել կամ խոսակցություն ունեցե՞լ է, Ղարիբյանը ժխտական պատասխան տվեց, նշելով, որ որպես գեղարվեստական ղեկավար Օրբելյանն այլևս իր հետ գործ չունի, այլ գործ ունի իր ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ:
Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:
Մեր երկրում սկզբունքորեն պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների գործունեության ազատությունը: Սա շատ կարևոր է և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանում է բարձր նշաձող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը:
Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվեցին փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:
Հայաստանի սահմանապահ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իշխանությունների ռեյտինգի նվազումը, խոսքի և գործի անհամապատասխանեցումը բերում է նրան, որ հասարակության մեջ որոշակի հիասթափություն է առաջանում և աստիճանաբար առաջանում է քաղաքական նոր այլընտրանքի լուրջ պահանջ։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ չժխտեց, որ հայաստանյան դատական համակարգում կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատարանների արտաքին ու ներքին անկախությանը։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ չի գնի, եթե դե Խեան որոշի հեռանալ:
2018 թ.-ին ծերության դասի ծրագրերին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 12 միլիարդ 500 միլիոն դրամ:
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ ըստ էության չի եղել արդարադատության համակարգ, քանի որ շատ հարցերում այդ համակարգի միջոցով մարդիկ չէին կարողանում հասնել արդարության։
Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը մայիսի 24-ին, ժամը 17:00-ի դրությամբ Հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդին եւ երկրի նոր վարչապետին կընտրի նախքան խորհրդարանականների ամառային արձակուրդ գնալը, այսինքն՝ մինչեւ հուլիսի 20-ը:
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ հրաժարական ներկայացնելու փաստը։
Եվրոպա Լիգայի եզրափակչի մասնակից թիմերը նախատեսում են հրաժարվել իրենց տրամադրված տոմսերի մի մասից:
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն եւս մեկ գործ է հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք:
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: