Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 24-ին Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան օրվա առնչությամբ Հայոց թեմի կողմից հատուկ հիշատակի արարողություն է անցկացվել:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգում:
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին:
Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:
Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
Պաշտպանության նախարարությունում շարունակում են ծաղկել գնումներից տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների հասնող «ատկատներն» ու կոռուպցիան։
Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների պատճառով սահմանափակումներ կան Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհով երթեւեկության համար։
Նախօրեին տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքը, որին սպասվածից ավելի մասնակիցներ կային:
ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։
Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաեւ Արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ մտահոգել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հասարակության շրջանում աճող հեղինակությունն ու բարձր ռեյտինգները։
Մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Անհայտ կորած երեխաների միջազգային օրը:
Մայիսի 24-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:
Մայիսի 24-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում վնասվել է խանութի տանիք:
Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
«168 Ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված է շտապ օգնություն կանչել։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դերասան Դենիել Քրեյգը կոճի վիրահատության կենթարկվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո:
Amazon Japan ինտերնետ-ռեթեյլերը մայիսի 24-ին դադարեցրել է Huawei չինական ընկերության արտադրանքի վաճառքը:
Ամերիկացի ռեփեր Քրիստոֆեր Ուոլեսի (1972-1997 թթ.) անունը, որը հանդես է եկել Notorious B.I.G ստեղծագործական կեղծանվամբ, որոշել են շնորհել Բրուքլինի փողոցի մի հատվածին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է դիմել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներին՝ օտար տառերով ճապոնական անունները միատեսակ կարգով գրելու խնդրանքով՝ սկզբում ազգանունը, իսկ այնուհետեւ անունը:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի բնակիչը մահացել է Էվերեստ բարձրանալուց անմիջապես հետո՝ կատարելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները նվաճելու երազանքը:
Զգեստն իր տեսակի մեջ այցեքարտ է կնոջ համար։ Յուրաքանչյուր կին գիտի, որ դիմավորում են հանդերձանքով, և ամեն նոր զգեստ շրջապատի անքթիթ ուշադրության առարկան է։