«Մարդիկ, որոնք չհիմնավորված հարստացել են, պատվերով գործեր արել՝ չպետք է հրապարակեն վճիռներ հանուն ՀՀ-ի». Դանիել Իոաննիսյան

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ ըստ էության չի եղել արդարադատության համակարգ, քանի որ շատ հարցերում այդ համակարգի միջոցով մարդիկ չէին կարողանում հասնել արդարության։

Նրա խոսքով՝ այժմ, երբ կա քաղաքական կամք՝ վերականգնելու անարդարությունները, պետք է բաց չթողնել հնարավորությունը և վերականգնել անարդարությունների հետևանքները գոնե հնարավորությունների սահմաններում։

«Այս առումով ինքս անցումային արդարադատության բաղադրիչ եմ դիտարկում, օրինակ՝ մարտի 1-ի զոհերի կոմպենսացիայի նախագիծը։ Այսինքն՝ տարբեր գործիքակազմերով պետք է հասնել նրան, որ անարդարությունների հետևանքները, եթե չեն վերացվում, գոնե պետք է նվազագույնի հասցվեն։ Կարծում եմ՝ մարդիկ, որոնք չհիմնավորված հարստացել են, պատվերով գործեր արել, քաղաքական հետապնդումներ իրականացրել, նրանք չպետք է հրապարակեն վճիռներ հանուն ՀՀ-ի։ Նրանց պետք է ասել՝  ցտեսություն, և գնալ»,- ասաց Դ. Իոաննիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս