«2018 թվականին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություններ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ: Ընդ որում, հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այն շաբաթվա ընթացքում, որն սկսվում է հուլիսի 22-ին, այսինքն՝ հուլիսի 28-ից ոչ ուշ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին:
«Ազգային արժեքների համար մարդ են ծեծում։ Սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին հայտարարություններին։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Որպեսզի սպեկուլյացիաների և այլնի մեջ չմտնենք, կրկնում եմ՝ մեկը կարող է ասել, որ Արցախը իմացել է, մեկը կարող է ասել, որ այդ իմացությունը բավարար չափով չէ, բոլորն էլ իրենց տեսանկյունից կարող են ճիշտ լինել։ Այդ պատճառով էլ պետք է բանակցություններում վերականգնվի Արցախի մասնակցությունը, որպեսզի որևէ հարց չառաջանա»։
Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը պահպանելու, աշխատակիցների և այցելուների անարգել ու անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ։
Սահմանադրական դատարանի մոտ հավաքված շուրջ մեկ տասնյակ ցուցարարներ պահանջում են դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Դատարանի շենքը հսկում են ոստիկանները։
Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:
«Լսելով այսօր վարչապետին՝ ես շատ անհանգիստ եմ թե՛ մեր երկրի համար, թե՛ բոլորիս համար, թե՛ երկրի ղեկը բռնազավթած մարդու համար։Նա կորցրել է կապը իրականության հետ։ Եվ երկրի ներսում, եւ դրսում»։
«Կորուստը պիտի լրացնենք՝ ջուր խմելով. 1.5-2 լիտր ջուր ամենաքիչը, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ ջրի քանակը քննարկել բուժող բժշկի հետ։ Ըմպելիքներից օգտագործել թանը, որովհետև այն պարունակում է սպիտակուց ու աղ, սահմանափակել կոֆեին, շաքար պարունակող ըմպելիքները՝ լինեն տաք թե սառը»։
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող 20-ամյա Աշոտ Բ.-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում:
«Մերժիր Սերժին»-ը շատ արագ վերածվեց «Մերժիր Հանրապետականին», հետո էլ սահուն «Մերժիր բոլոր կուսակցություններին», դա էլ տառացիորեն վերջին մեկ ամսում դարձավ «Մերժիր դատավորներին» և «Մերժիր Արցախի ղեկավարությանը», և այսպես մերժման շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է, իր մեջ ներառելով երկրում գործող ցանկացած կառույց կամ անձ, որ մինչ այժմ չի հայտնվել Փաշինյանի և իր կողմնակիցների անմիջական վերահսկողության ներքո՝ լինի դա համալսարան, օպերային թատրոն, ընդիմադիր լրագրող, թե հանրային գործիչ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական և Պիոներական փողոցների բազմաբնակարան շենքերի, մինչև 17.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով: