Բաժիններ՝

Հայաստանում նախորդ տարի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 342 մլրդ դրամ. արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական

Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ: Ընդ որում, հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը:

«Եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 1 տրիլիոն 342  մլրդ դրամ կամ արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական: Իսկ ծախսերի համար 1 տրիլիոն 447 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ կատարվել է 94.7 տոկոսով, համապատախանաբար պակասուրդը նույնպես ունեցել է համեմատաբար ցածր կատարման աստիճան, կատարողականը եղել է 65.1 տոկոս կամ ընդամենը 105 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Ծախսերի մասով ունեցել ենք փաստացի 24.1 տոկոս ՀՆԱ-ի կատարողական, իսկ դեֆիցիտը կազմել է 1.8 տոկոս:

Նա նաև տեղեկացրեց, որ եկամուտների, ծախսերի և պակասուրդի համար Պետական բյուջեի մասին օրենքով ամրագրված են որոշակի թվեր, սակայն նաև կան որոշակի դրույթներ, որոնցով նախատեսված է, թե որ գործառնությունները պետք է իրականացվեն տարվա ընթացքում և արտացոլվեն փաստացի ցուցանիշների մեջ: Նա կատարված փոփոխությունները բաժանեց մի քանի մասերի` արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառումը թե ծրագրային, թե փաստացի ցուցանիշներում, կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արտացոլումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս