
«Բարսելոնան» Բուֆոնին առաջարկել է պահեստային դարպասապահի դիրքը

«Բարսելոնան» 41-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին առաջարկել է դառնալ թիմի պահեստային դարպասապահը: Այս մասին հայտնել է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ հղելով Sky Italy-ին:
2018-19թթ. մրցաշրջանի ավարտից հետո Բուֆոնը հեռացավ ՊՍԺ-ից, որտեղ անցկացրեց մեկ տարի և դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Այժմ Ջիջին հանդես է գալիս՝ որպես ազատ գործակալ, բայց չի պատրաստվում ավարտել կարիերան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը