Ումտիտին չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»
Պաշտպան Սամուել Ումտիտին «Բարսելոնային» հստակեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից, հաղորդում է Marca-ն:
Կատալոնական ակումբը լրջորեն քննարկում է 25-ամյա ֆրանսիացուն վաճառելու տարբերակը` նրա անկայուն մարզավիճակի և ծնկների հետ կապված խնդիրների պատճառով:
Եթե «Բարսելոնան» «Այաքսից» գնի դը Լիգտին, թիմը կունենա հինգ կենտրոնական պաշտպան: Նրանցից մեկը պետք է վաճառվի, հիմնական թեկնածուն հենց Ումտիտին է:
Ֆրանսիացի պաշտպանը, իր հերթին, մի քանի անգամ ասել է ակումբին, որ չի ցանկանում հեռանալ, և նրա միակ նպատակն է՝ խաղալ «Բարսելոնայում» հաջորդ մրցաշրջանում:
Կատալոնական ակումբն այս ամռանը կարող է վաճառլ Յասպեր Սիլեսենին, Ումտիտիին, Նելսոն Սամեդոյին, Ֆիլիպե Կոուտինիոյին և Մալկոմին:
Սիրարփի Աղաբաբյան