Բաժիններ՝

«Եթե գնդակը մեզ մոտ լինի, Ռոնալդուն ոչինչ չի կարող անել». Կուման

Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն Ազգերի լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է Անգլիայի դեմ խաղի մասին (3:1):

«Մեր փոխարինումները հաջողված էին: Պրոպերն օգնեց գնդակը վերահսկել, իսկ վան դը Բեկը և Պրոմեսն արեցին այն, ինչ ես ակնկալում էի:

Մենք հաղթեցինք Գերմանիային, Ֆրանսիային, և այժմ՝ աշխարհի չորրորդ թիմին: Դա ցույց է տալիս մեր առաջընթացը: Մենք կիսաեզրափակիչում և եզրափակիչում այս կազմով չենք խաղացել, մեզ համար դա նոր է, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում:

Մենք դեռ աշխատում ենք անել ամեն ինչ՝ սխալներն ուղղելու համար: Կա մի բան, որ պետք է բարելավվի, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ունենք տաղանդներ մեր թիմում, կան երկու խաղացողներ, ովքեր նոր հաղթանակներ են տոնել Չեմպիոնների լիգայում, նրանց փորձը կարևոր է:

Դե Յոնգն արժանիորեն ճանաչվեց խաղի լավագույն խաղացողը: Մարդիկ միշտ ուշադրություն են դարձնում, թե ինչպես է նա  աշխատում գնդակի հետ, թե ինչքան սառնասիրտ է նա: Բայց կա մեկ այլ կողմ՝ նրա պաշտպանական խաղը: Նա շահում է շատ գնդակներ: Թվում է, թե նա դա անում է խաղալով:

Թվում էր, թե Շվեյցարիան ավելի լավն էր (Պորտուգալիայի հետ առաջին կիսաեզրափակչում), բայց Ռոնալդուն ապացուցեց, որ նա աներևակայելի խաղացող է: Մենք պետք է գնդակը վերահսկենք Պորտուգալիայի հետ խաղում: Եթե գնդակը մեզ մոտ լինի, Ռոնալդուն ոչինչ չի կարող անել»,- ասել է Կումանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս