Հուլիսի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղում «Մերսեդես Ջի 500» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. 32-ամյա ուղևոր Հայկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին մահացել է:
«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ»:
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ ստեղծված արհեստական աղմուկի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Ռուստամ Բադասյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու:
Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից:
Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խթանելու եւ պաշտպանելու համար յուրաքանչյուրի, հատկապես՝ կանանց իրավունքը՝ ապրելու առանց բռնության՝ ինչպես հանրային, այնպես էլ անձնական ոլորտներում։
ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը Վրաստանի Georgian Airways ավիաընկերությանը հասցրել է շուրջ 25 միլիոն դոլարի վնաս:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված է հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգի Էզ Զեր բնակավայրին:
««Մարտի 1»-ը բացահայտված չէ, ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, ո՞ւր են «Մարտի 1»-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։
2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս:
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ռումինիայի Թուլչա քաղաքում հուլիսի 21-27-ը տեղի է ունեցել Միջէթնիկ շաբաթ փառատոնը: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ:
Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։
Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 38-ամյա Նարինե Գ.-ին:
«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին հայտնել է, որ Տեխասի նահանգից կոնգրեսական Ջոն Ռեդքլիֆի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ազգային հետախուզության պնօրենի պաշտոնում՝ Դենիել Քոութսի փոխարեն, որն այդ պաշտոնից կհեռանա օգոստոսի 15-ին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, վստահ է՝ նրանց թիվը բազմապատկվելու է։
Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ՀՀ կառավարության հերթական նիստին որոշում է ընդունվել ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450 մլն 517 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
Հուլիսի 28-ին, ժամը 21։28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի պետական կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (վրաերթ)․ անհրաժեշտ է օգնություն։
«Առնվազն միակ խախտումը հստակ եմ տեսնում՝ իրականում քրեական հետապնդումը փաստացի հարուցվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության և այդ պարագայում արդեն իսկ այդ ողջ գործընթացի օրինականությունը հարցականի տակ է դրված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ա. Վարդևանյանը:
Հուլիսի 29-ին, ժամը 01։44-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։
Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր» պիցցա և «Պոնչիկանոց»։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի (գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձակուրդում է) կողմից հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, եւս 13-ը համարվում է անհայտ կորած:
Հուլիսի 28-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ նախորդ կանչի վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը Երևան քաղաքի Տիչինա-Քուչակ փողոցների խաչմերուկում նկատել է ՃՏՊ: