Երևան-Սևան ավտոճանապարհինվ ատոմեքենաներ են բախվել

Հուլիսի 29-ին, ժամը 01։44-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 31-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Հ.Օ., ծնված 1994 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Վ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի.Դ.-ը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս