Բաժիններ՝

Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խումբը ժամանել է Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը:

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031