Պատահար Տիչինա-Քուչակ փողոցների խաչմերուկում

Հուլիսի 28-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ նախորդ կանչի վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը Երևան քաղաքի Տիչինա-Քուչակ փողոցների խաչմերուկում նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» (վարորդ՝ Տ.Գ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Յ.Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետրանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրական սյանը․ սյունը թեքվել է:

Յ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս