«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում հեռացնել Սուլշերին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մոտ ժամանակներս չի լքի իր պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահում է նորվեգացուն և մտադիր չէ աշխատանքից հեռացնել նրան:
Սուլշերը վայելում է՝ ինչպես փոխնախագահ Էդ Վուդվորդի, այնպես էլ՝ ակումբի սեփականատերերի՝ Գլեյզերների ընտանիքի աջակցությունը: Ակումբը հասկանում է, որ «Յունայթեդն» անցումային փուլում է, և նոր թիմի կառուցման համար ժամանակ կպահանջվի:
Ընթացիկ մրցաշրջանի 11 հանդիպումներից միայն 3-ում է «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը