
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի գալա ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ներկա են գտնվել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիսավոր գալա ընդունելությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի մասնակից պատվիրակությունները։