Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հրապարակել է նախարարություններին ուղղված հարցումների պատասխանները։
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նկատեց, որ ադեկվատ արտաքին քաղաքականությունը պատասխանում է 2 հիմնական հարցի՝ արդյո՞ք ստեղծված հնարավորությունները օգտագործվում են առավելագույն կերպով, և արդյո՞ք ստեղծված մարտահրավերները հնարավորինս չեզոքացվում են։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ չի հետևում քաղաքական լուրերին:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը՝ նշելով, որ ակնհայտ է, որ մոտակա օրերին սպասվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը, որն իսկական փորձություն է լինելու մեր իրավական համակարգի համար և դրանից է կախված լինել ու մեր պետության և քաղաքացու ճակատագիրը։
Լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած խտրական մոտեցում, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, հատկապես, երբ խտրական մոտեցումը ցուցաբերում է այն հասարակական կազմակերպությունը, որը հանրությանը ներկայանում է՝ իբրև ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները պաշտպանող կառույց։
Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարտիրոսյանին ոչ միայն օրենքի խախտմամբ հեռացրեց աշխատանքից, այլև օրենքի խախտումով հրահանգում է աշխատանքի ընդունել։
«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», վարձավճարը լրանալուց հետո կվերադառնա անգլիական ակումբ
«Պետության հիմքը գիտությունն է, և դա գիտեին և՛ Հովսեփ Օրբելին, ով եկավ և հիմնեց ԳԱԱ-ն, և՛ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ով «ատամներով պահում էր»»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ բացառությամբ Սյունիք և Աճանան բնակավայրերի և Գործարանային փողոցի ջրամատակարարումը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել ՊՍԺ:
Պետությունը նախատեսում է իրականացնել հողային բարեփոխումներ, հստակեցվելու են, թե որ հողակտորներն են համարվում չօգտագործվող: Պիլոտային ծրագիրն առաջինը կիրականացվի Արմավիրի մարզում: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները առաջիկա օրերին լինելու են Հայաստանում: Նպատակն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպումն է:
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը:
Միայն սեփական մոլուցքի կամ սեփական պատկերացումների, որովհետև խոսքը չի գնում արդարության մասին. արդարությունը եկավ-կանգնեց հենց Հրայր Թովմասյանի կամ Գագիկ Հարությունյանի գլխի՞ն. դա այն աբսուրդն է, որով կարելի է ցանկացածի դեմ մի բան հայտնաբերել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին։
Իսպանիայի իշխանությունները պատասխան գործողություններ կձեռնարկեն այն դեպքում, եթե Բելգիայի դատարանը հրաժարվի արտահանձնել Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքային տրանսպորտի խնդիրը բազմիցս քննարկվել է, և վերջերս առաջին փոխքաղաքապետը մամուլի ասուլիսում հայտնեց, որ Կառավարության հետ արդեն թևակոխել են ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիան հայտարարել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման մասին։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ձեր կարծիքով, 120 երկրների կողմից արված հայտարարությունն ընդամենն արժանի է ԱԳՆ ուշացած արձագանքի՞: Առավել ևս, որ Հայաստանն ունենալով դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել այդ, իր կազմով երկրորդը ՄԱԿ-ից հետո, միաջազգային շատ հեղինակավոր կազմակերպության համաժողովին: Ինչու՞: Իսկ ինչպես բացատրել այն փաստը, որ 120 երկրից և ոչ մեկը չհրաժարվեց ստորագրել հակահայկական ձևակերպումների տակ կամ, գոնե, հատուկ կարծիք չհայտնեց: Բա ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանությունները, չէի՞ք կանխատեսում, որ Ադրբեջանը գնալու է ցանկացած ստորության, որպեսզի ևս մեկ հարված հասցնի Հայաստանին տեղեկատվական պատերազմում:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե առաջիկայում հնարավոր է՝ նշանակվի ԱԱԾ տնօրեն։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 17-ին Չիլիում հանդիպում կանցկացնեն միջանկյալ առեւտրական գործարք կնքելու համար:
Դատախազությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ: Այդ մասին 168.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
ՍԴ Դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախօրեին իրեն հղված նամակին, թե ինչու չի մասնակցում ՍԴ նիստերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով: