
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է այժմ վարչապետը». Գարեթ Բեյլ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ չի հետևում քաղաքական լուրերին:
– Եթե իմ ընկերներն ինձ ոչինչ չեն ուղարկում, կամ գործակալները չեն հայտնում նորությունները, ինչի մասին ես պետք է իմանամ, ես ուշադրություն չեմ դարձնում: Իմաստ չեմ տեսնում:
– Ի՞նչ եք մտածում Brexit-ի մասին:
– Ես նայում եմ դրան ֆինանսական տեսանկյունից, քանի որ դա մեծապես ազդում է իմ ներդրումների վրա: Ամեն ինչ փոխվում է: Այնուամենայնիվ, ես նորությունները չեմ կարդում: Brexit-ի մասին ես իսկապես չգիտեմ 99%-ով: Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է այժմ վարչապետը: Ես գաղափար չունեմ: Ինձ չի հետաքրքրում: Բայց ես հետևում եմ գոլֆին և կարող եմ ասել, թե ով է այժմ աշխարհի լավագույն խաղացողը,- Բեյլին է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը