
Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահն ու անդամները գալիս են Հայաստան

Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները առաջիկա օրերին լինելու են Հայաստանում: Նպատակն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպումն է:
Հանդիպումներում քննարկման թեման լինելու է «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերն և տաբուները կոտրելը»:
Նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Խորհրդարանում 3 հանձնաժողովի հետ հանդիպումն արդեն հաստատված է:
Մեր տեղեկություններով՝ «Կամք» ՀԿ-ն և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 1-ին վաղ առավոտից շրջափակելու են Ազգային ժողովի երկու՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների մուտքերը, և թույլ չեն տալու, որ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության անդամները մուտք գործեն Ազգային ժողով:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ