Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տարբեր ոլորտների վերաբերող 20-ից ավելի հարց են քննարկելու: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Դանիյար Սիդիկովը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե չի բացառում, որ «Ստամբուլյան կոնվենցիան» կարող է այդպես էլ չներառվել ԱԺ օրակարգում:
Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 24-ին անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ:
Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգավումը:
ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի փաստաբանների ճեպազրույցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Զագրեբում հայտնած այն մտքի հետ, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա:
Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր անդրադարձից։ Անցած շաբաթ Զագրեբում ԵԺԿ համաժողովին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես խախտեց իշխանափոխությունից հետո մեկ և կես տարվա իր կամավոր լռությունը։ Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում որևէ ընդդիմադիր գործչի ելույթ, քանի որ ինքս լինելով վերջին մեկ տարում ընդդիմության մեջ, իմ հիմնական ուժերը դնում եմ գործող իշխանության հետ հանրային կարևորության հարցերի շուրջ առարկայական բանավեճ զարգացնելու մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը։
«Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար». Էդմոն Մարուքյան։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ։
«ՀՀԿ-ն չի վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ 2018 թվականին եղավ հեղափոխություն». Լիլիթ Մակունց։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իր տարեդարձի առիթով կազմակերպած խաշի արարողությանը՝ ի պատասխան ֆեյսբուքյան գրառումների ու քննարկումների։
Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ սենատում հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետագա արգելափակումները կանխելու մասին:
«Հայաստանը չունի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն և ՊՎԾ պետ. ԺՊ-ներ են. նման բան երբեք չի եղել». Էդմոն Մարուքյան:
Լիլիթ Մակունցը ներկայացնում է ԱՄՆ կատարած այցի արդյունքները:
Ի՞նչ օրակարգով էին պատգամավորները մեկնել ԱՄՆ. մանրամասներ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բողոքի ակցիա՝ ԱԱԾ դիմաց:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 38-ամյա Սերգեյ Ս.-ն:
Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները ձայների նախնական հաշվումից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններում:
ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:
Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ:
Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»: