Եթե օպերատիվ տեսանկյունից գնահատենք իրավիճակը, ապա ներկա պահին գործողությունները, որոնք ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևելքում, Քամիշլի քաղաքն են առավել վտանգում։ Ե՛վ կառավարական, և՛ ռուսական ուժերը փորձում են նվազեցնել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը, չնայած որ Քամիշլի քաղաքի մեծ մասը գտնվում է քրդական ազատ դեմոկրատական ուժերի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 11-ին հայ կաթողիկե համայնքի հովվապետերի սպանությանը, հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել Դեր Զորում։ Ահաբեկիչների իրականացրած ոճրագործությունը ստացավ իր համարժեք արձագանքը, ու միջազգային հանրությունը դատապարտեց։
Երկար ժամանակ ՊՍԺ-ն փորձում էր ձեռք բերել Ն’Գոլո Կանտեին:
«Իմ կարծիքով՝ ՀՀ վարչապետն իսկապես վիրավորել է գիտաշխատողների զգալի մասին: Ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ գիտության մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ բարեխիղճ չեն աշխատում, սակայն ասել, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և թողնել-գնալ տուն, դա իսկապես լուրջ վիրավորանք է այն մարդկանց հասցեին, ովքեր առավոտից երեկո աշխատում են այդ չնչին աշխատավարձերով և տալիս են միջազգային մակարդակի արտադրանք՝ զեկուցում են, տպագրում հոդվածներ, և այլն»:
Նոյեմբերի 17-21-ը հայ և ադրբեջանցի լրագրողները համապատասխանաբար այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Մասնավորապես, Բաքու են այցելել Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Մեդիամաքս գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կավկազա):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:
Հայաստանին մտահոգում է Սիրիայի տարածք թուրքական ներխուժումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ասել է, որ ակումբը կարող է ֆուտբոլիստների վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզում՝ 9-րդ և 10-րդ ուղեկալների միջնամասում գտնվող Խարկով բնակավայրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոյեմբերի 25-ը` ՀՀ ոստիկանությունում բռնություն կատարելու դեպքերով հաշվառվել է 1533 անձ, 1066 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 375 անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել:
Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:
Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի:
ՀՀԿ երիատսարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք և իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր:
Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:
168.am-ի խմբագրություն զանգահարած ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Եղիշե Գևորգյանը պնդում է, որ ինքը հիմնարկի վարչակազմի կողմից խոշտանգվում ու քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայացքների համար: Թե ի՞նչ հայացքների մասին է խոսքը, դատապարտյալը չմանրամասնեց:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 23-ին, ժամը 14.15-ին, այցելել են Գետահովիտ գյուղի 39-ամյա մի բնակչի փայտամշակման արտադրամաս, որտեղ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի մոտ 220 սմ երկարությամբ հաճարենու 13 գերան:
«The Walt Disney»-ի «Սառցե սիրտը 2» (Frozen 2) մուլտֆիլմն առաջին հանգստյան օրերին Հյուսիսային Ամերիկայում վարձույթից հավաքել է 127 մլն դոլար:
Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու և խորացնելու մեծ ռեսուրս կա, որը, ցավոք, ամբողջապես չի իրականացվել՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, իսկ ինչ վերաբերում է այդ առանձնացված ուղղություններին, իհա՛րկե, դրանք շատ կարևոր են։ ԱՄՆ-ի համար այս ուղղությունները եղել են մշտապես ուշադրության կենտրոնում վերջին 30 տարվա ընթացքում, սրանք նրանց համար գրավիչ թեմաներ են։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Կյանքից հեռացել է ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը:
2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով առերևույթ գողության դեպքի հանգամանքները:
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը 2019 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6050-ով: Այս մասին նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: