Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը:
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցադիմումը ՝ ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել: Այս մասին Խառատյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում:
Նոյեմբերի 6-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ էին իրականացնում ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության (ՀԵՄ) անդամները: Ակցիաների ընթացքում սոցցանցերում լուրեր տարածվեցին այն մասին, որ բուհերում ուսանողներին գումար են առաջարկում դասադուլին մասնակցելու համար:
Այսօր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ հասարակության մոտ վստահություն չկա պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց դրա Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտված լինել չի կարող: Ակտիվիստները պնդում են՝ այս կառույցից վախը շատ է, բայց իրենք ԱԱԾ-ից չեն վախենում:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում:
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Բյոյուկ Բյախմյանլի գյուղի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության սահմանային անցակետի տարածքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Այսօր 168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել էր՝ որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջին ամիսներին, և ամենակարևորը՝ ինչի՞ համար է ստացել պարգևավճար։ Լ. Մակունցն ի պատասխան՝ միայն ասել է, որ, ինչպես բոլոր նախարարներն ու փոխնախարարները, ինքը ևս նախորդ երկու ամիսների ընթացքում, բացի աշխատավարձից, ստացել է պարգևավճար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ի դեպ, 168.am-ը դեռևս մարտի 28-ին հարցազրույց էր վարել Նիկոլայ Պետրոսյանի հետ, ով հանգամանորեն վերլուծել էր հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի խորքային պատճառներն ու առաջարկել լուծումներ, սակայն նրա խոսքն այդպես էլ լսելի չեղավ ֆուտբոլային մասնագիտական ու պատկան շրջանակների համար:
Ինչպես լինել 40 տոկոսանոց գործազրկություն ունեցող երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան և ցոպ ու շվայտ կյանքը անցկացնել «ո՞վ իրա ծնունդին 290 հազար դրամ չի ծախսում»-ի տակ։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն իշխանության ներկայացուցիչների կողմից թեև քննադատությունների ենթարկվեց, այնուամենայնիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից 168.am-ը հետաքրքրվեց, թե նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ հեղափոխական փոփոխություններ են եղել, որը չնկատելու համար նրանք քննադատեցին ՀՀ երրորդ նախագահին:
60-ից ավելի բժիշկներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Փրիթի Փաթելի անունով հղված բաց նամակը՝ նախազգուշացմամբ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում, եթե շտապ բժշկական օգնություն չստանա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես բոլոր նախարարաներն ու փոխնախարարնները, նախորդ երկու ամիսների ընթացքում բացի աշխատավարձից ստացել է պարգևավճար:
Թուրք զինվորականներg առաջիկա օրերին կանցկացնեն C-400 զենիթահրթիռային համակարգերի ռադարների փորձարկումներ:
Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վտանգի պատճառները ներկայացվում էին որպես քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ վտանգը եղել է զուտ կենցաղային հողի վրա ծագած խնդիր։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդության քննության վճիռը:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները ներկայացել են իրենց փաստաբանական գրասենյակ ու դատարանի որոշմամբ ցանկանում են առգրավել իրենց համակարգիչները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ «Սորոսի» հիմնադրամը Հայաստանին վտանգ է սպառնում, նկատել է։
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ. Շավարշ Քոչարյան:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է մի բանից, որն ավելի շատ վերաբերում էր իրենց իշխանությանը, քանի որ սահմանադրությամբ փոխզսպումներն և հավասարակշռությունը խաթարված է: