Բաժիններ՝

Ասանժը կարող է մահանալ բանտում

60-ից ավելի բժիշկներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Փրիթի Փաթելի անունով հղված բաց նամակը՝ նախազգուշացմամբ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում, եթե շտապ բժշկական օգնություն չստանա։

«Բժշկական տեսակետից եւ առկա տեղեկատվության հիման վրա 2020 թվականի փետրվարին դատարանի առաջ կանգնելու Ջուլիան Ասանժի ունակությունը մեր մեջ լուրջ անհանգստություն է առաջացնում»,- մեջբերում է անում Sky News հեռուստաալիքը նամակից, որը WikiLeaks-ը տարածել է Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցներում: Մեծ Բրիտանիայից, Եվրոպայի երկրներից, Ավստրալիայից եւ Շրի Լանկայից մասնագետները նշում են, որ Ասանժը բժշկական կենտրոն տեղափոխվելու կարիք ունի՝ որակյալ մասնագետների կողմից նրա ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի անհետաձգելի գնահատման համար:

«Այդ օգնության բացակայության պայմաններում մենք լուրջ հիմքեր ունենք կարծելու, որ Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում»,- գրել են բժիշկները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս