Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հաղորդում է Fars-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցը՝ հղում անելով ԿԴՀ Հանրային առողջապահության ինստիտուտին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար և լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մենք մեր դուռը չենք փակել։ Մենք դիտարկում ենք Եվրոպական միությանը միանալու հարցը։ Եթե մեզ ընդունեն՝ լավ։ Եթե ոչ՝ ի՞նչ կարող ենք անել: Եվրոպական միությունը մեր առաջնահերթությունը չէ: Տուժողը դուք եք, ոչ թե Թուրքիան:
Սա չի սահմանափակվում միայն Սաուդյան Արաբիայով, Թուրքիայով և Պակիստանով։ Մեզ կարող են միանալ նաև այլ երկրներ։
Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը. ԹՊԿ գլխավոր քարտուղարը Ստամբուլում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին հայտնել է, որ Ճապոնիան կարող է դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի հետ ունեցած պատմական լեզվական կապերը։
Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի գործով, որին ինքս ընդհանրապես, առնչություն չունեմ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱՄՆ-ն պատրաստվում է թույլատրել Թուրքիայի պահեստներում գտնվող շուրջ 70 միավոր «ATACMS» հրթիռների վերավաճառքը Կիևին։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է այս լուրերին, նա շեշտել է, որ նման քայլը լրջորեն կխարխլի Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա փոխադարձ վստահությունը։
Բանգլադեշի կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ համատեղ հիմնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործարան։
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 13 արձանագրություններ:
ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԿԵՂԾ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Քամալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 24-25-ը ներառյալ:
Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։
2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Իրաքից Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նոր նավթամուղի կառուցման նախագիծը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցից, կպահանջի առնվազն չորս տարի և կարժենա 15 միլիարդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Al Jazeera» հեռուստաալիքին, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է «F-35» ինքնաթիռների մասին հարցին։
Իսրայելը չի պատրաստվում դուրս բերել իր ուժերը Գազայից և թույլ տալ անկլավի վերականգնումը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Դրա մասին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ամերիկացի էմիսար Ջարեդ Քուշներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Մ-20 ԱԱ-ում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը եզրափակչում 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետիպաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն այն է, որ Իրանը ոչ մի հանգամանքում միջուկային զենք չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիայի` երկրում ընթացող անընդմեջ ցույցերի մասին գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը. գրում է Aliq.ge-ն։
ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը:
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հույս ունեինք, որ ֆուռերը 150 դրամով կտանեն, բայց մնաց նույնը՝ 100 դրամ․ Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո ասացին Խանջյան և Հացիկ գյուղերի՝ ճանապարհ փակած բանկիչները։ Այս մասին գրում է ABC Media-ն։
Արմավիրի մարզի՝ դեղձի մթերումից դժգոհող ու ճանապարհ փակած քաղաքացիների հետ հանդիպման է գնացել նաև մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Այս մասին գրում է ABC Media-ն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է: