Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Ինչ է սպասվում Հայաստանին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին. ՈՒՂԻՂ
168 Մամուլի տեսություն
«Իսկ ինչո՞ւ է նոր Հայաստանի նոր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստերը դնում շաբաթը մեկ օր. թող բողոքեն»
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը որակեց հաջող:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնելու ժամանակ հանկարծակի վատացավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը:
ԱԺ-ն քննարկում է երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Շահվերդյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի ցերեկվա եւ դեկտեմբերի 3-ի գիշերային ժամերի ընթացքում տեղացած թույլ ձյունն առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել են դիմային հատվածը հոշոտված անհայտ անձի դիակ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ է պատասխան միջոցների։
Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել:
Սամոայի կառավարությունը հայտարարել է, որ բոլոր պետական մարմինների ու ծառայությունների աշխատանքը երկու օրով կդադարեցվի, որպեսզի պետական ծառայողները կարողանան կենտրոնանալ կարմրուկի դեմ պատվաստման արշավի վրա:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը երեկ Անթիլիասի Մայրավանք էր հրավիրել լիբանանահայ մտավորականությանը՝ քննարկելու Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայությանը վերաբերվող հարցեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ: Ի՞նչ ակնկալել այն դատարանից, որի նախագահն ու դատավորները տարրական գրասենյակային և այլ ներդատարանական խնդիրները հաճախ ստիպված են լուծելու «իրենց հաշվին», քանի որ պետական գնումների համակարգի «դանդաղաշարժությունը» բացառում է նման հարցերի օպերատիվ լուծումը: Դիցուկ մեկ վառ օրինակ՝ արդեն երկրորդ ձմեռն է, ինչ չի լուծվում Բարձրագույն դատական խորհրդի շենքի ջեռուցման հարցը:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Դալմայի այգիներում պատմական հնձանները վտանգված են. ո՞վ է պատասխանատուն». քննարկում. ՈՒՂԻՂ
«Հարգելի՛ գործընկերներ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխուր. ուրախ եմ, որ նախորդ անգամ դեմ էինք ատահայտվում այս նախագծին, որովհետև իսկապես մեր երկրի ազգային անվտանգության խնդիրները որքան ավելանում են, իսկ դա փաստ է, որ ավելանում են, մենք պարտավոր ենք աչալուրջ լինել և իսկապես կարողանալ դիմակայել։ Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ով է»,- այսօր խորհրդարանում, անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայարած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում են նոր չափանիշներ ընդունել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա:
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
«Կարծում եմ, պարոն Ծառուկյանի բիզնեսներն այսօր շատ ավելի պաշտպանված են». Ալեն Սիմոնյան
Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին։
Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: